ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատժամիջոցների պաշտոնական ընդունումը կարող է տեղի ունենալ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստում, որը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 20-ին։
Հայտնի է, որ նոր պատժամիջոցների փաթեթի կարևոր տարրերից մեկն է ռուսական «ստվերային նավատորմի» լրացուցիչ նավերի՝ սև ցուցակում ընդգրկումը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանց թիվը կարող է հասնել 200-ի։ Կընդլայնվի նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատժամիջոցների ցանկը։
Բացի այդ, Եվրոպական Միությունն ունի պատժամիջոցների այլ ռեժիմներ։