Ռուսաստանը չի ճանաչի «Boeing 777-200» ինքնաթիռի կործանման վերաբերյալ որոշումը

Ռուսաստանը չի ճանաչի MH17 չվերթը կատարած «Malaysia Airlines» ընկերության «Boeing 777-200» ինքնաթիռի կործանման վերաբերյալ «Ավստրալիան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով որոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այն անօրինական է։
«Ռուսաստանը չի ճանաչի Խորհրդի որոշումը. այն անօրինական է և հակասում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի կոնվենցիային և իր սեփական ընթացակարգի կանոններին։ Խորհրդում կողմնակալ մեծամասնության տարբերությունից՝ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2166 (2014) բանաձևին և ավիավթարի իրական պատճառները պարզելու գործին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի որոշումը։