Օտարերկրացին գողացել է սրճարանում նստած քաղաքացու պայուսակը, բանկային քարտից էլ գումար կանխիկացրել

Օտարերկրացին գողացել է սրճարանում նստած քաղաքացու պայուսակը, բանկային քարտից էլ գումար կանխիկացրել

ՆԳՆ-ից հայտնում են՝ մայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է:

Մայիսի 20-ին օտարերկրացին Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել Կենտրոնական բաժին։

Հանգամանքները պարզվում են։