Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկի եղբայրը

Ի պատասխան` հաստատում ենք, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,- ասացին կոմիտեից: