ԵԱ․ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի եւ կես միավոր հետ է առաջատարից

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով մրցեց խորվաթ Իվան Սարիչի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Գաբրիել Սարգսյանը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը գերմանացի Մատիաս Բլյուբաումն է՝ 7 միավոր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որն այս տուրում սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետո։ Սամվել Տեր-Սահակյանը 6,5 միավորով բաժանում է 5-19-րդ տեղերը։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։