«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե և բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Թալինի շտապօգնության բժիշկները:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը: