Արևմտյան գործիչները համարձակություն չեն ունեցել լիովին աջակցելու Ուկրաինային Բայդենի օրոք․ Բորիս Ջոնսոն

Արևմտյան քաղաքական գործիչները համարձակություն չեն ունեցել լիովին աջակցելու Ուկրաինային Ջո Բայդենի օրոք, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Politico-ին նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է գովասանքի իր առաջին ժամկետի ընթացքում Ուկրաինային լետալ օգնություն տրամադրելու համար։
«Ջո Բայդենի օրոք մենք պարզապես փորձում էինք կանխել ուկրաինացիների պարտությունը։ Բայց մենք համարձակություն չունեինք նրանց տալու այն, ինչ նրանք իրականում ուզում էին։ Իրականում, հենց Թրամփն էր, որ 2018 թվականին նրանց տվեց «Ջավելիններ»՝ խախտելով ուկրաինացիներին լետալ զենք տրամադրելու տաբուն», - ասել է Ջոնսոնը։