4 օրում ես 12 անգամ ավելի շատ գումար եմ վաստակել, քան ծախսել ենք Ուկրաինայի վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդամենը մի քանի օրում 12 անգամ ավելի շատ գումար է վաստակել, քան ԱՄՆ-ն ծախսել է Ուկրաինային օգնության վրա։
«Պարզապես մտածեք. այս ուղևորության ընթացքում (Մերձավոր Արևելք) ես 12 անգամ ավելի շատ գումար վաստակեցի, քան այն գումարները, որոնց մասին հիմա խոսում ենք։ Ես այս գումարը վաստակել եմ մի քանի օրում», - ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես միշտ լավ եմ եղել փողի հետ։ Ես փող եմ վաստակում։ Չորս օրում ես 12 անգամ ավելի շատ գումար եմ վաստակել, քան մենք ծախսել ենք Ուկրաինայի վրա»,- ասել է Թրամփը