ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը շագանակագեղձի քաղցկեղ ունի, հաղորդել է «The New York Times»-ը (NYT)՝ հղում անելով նրա ներկայացուցչին։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել», - ասվում է խոսնակի հայտարարության մեջ։
Ախտորոշումը կատարվել է քաղաքական գործչի շագանակագեղձում «փոքրիկ հանգույց» հայտնաբերելուց հետո, որը պահանջել է «լրացուցիչ հետազոտություն»։