Բայդենը հրապարակել է իր առաջին լուսանկարը քաղցկեղի ախտորոշումից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հրապարակել է իր առաջին լուսանկարը քաղցկեղի ախտորոշումից հետո։
X-ում գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Քաղցկեղը մեզ բոլորիս է վերաբերում։ Ինչպես շատերդ, Ջիլն ու ես հասկացել ենք, որ հենց այն տեղերում, որտեղ կոտրված են, մենք հաճախ ամենաուժեղն ենք լինում։ Շնորհակալություն, որ ձեր սիրով և աջակցությամբ մեզ բարձրացնում եք», - գրել է Բայդենը X սոցիալական ցանցում։