ԵՄ-ում առաջարկել են սոցիալական ցանցեր մուտք գործելու նվազագույն տարիք սահմանել

ԵՄ երեք երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին սահմանել սոցիալական ցանցերի օգտատերերի համար նվազագույն տարիք, այս մասին գրել է Euractiv-ը։
Իսպանիան, Հունաստանը և Ֆրանսիան ճնշում են գործադրում Եվրոպական հանձնաժողովի վրա՝ հնարավորինս շուտ ներդնելու համաեվրոպական տարիքի ստուգման համակարգ և սահմանելու սոցիալական ցանցեր մուտք գործելու նվազագույն տարիք։
Ֆրանսիան և Հունաստանը կոչ են արել խստորեն արգելել 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը:
Սակայն Իսպանիան առաջարկում է նվազագույն տարիքի հարցը թողնել բաց հետագա քննարկման համար՝ հաշվի առնելով փորձագետների և հանրության կարծիքները: