Բրիտանական OneWeb արբանյակային ընկերությունը դադարեցնում է բոլոր արձակումները Բայկոնուրից

Բրիտանական OneWeb արբանյակային ընկերությունը դադարեցնում է բոլոր արձակումները Բայկոնուրից

Բրիտանական OneWeb արբանյակային ընկերությունը դադարեցնում է բոլոր արձակումները Բայկոնուր ռուսաստանյան տիեզերակայանից (Ղազախստան)՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոսմոս»-ը երաշխիքներ է պահանջել, որ այդ արբանյակները չեն օգտագործվի ռազմական նպատակներով, տեղեկացրել է Reuters-ը։

Բրիտանիայի կառավարությունը, որը OneWeb ընկերության բաժնետերերից է, հայտարարել է, որ աջակցում է այս որոշմանը։ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա անօրինական եւ չարդարացված ներխուժման համատեքստում մենք վերանայում ենք մեր մասնակցությունը բոլոր հետագա նախագծերին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում»,- ասել են կառավարությունում։

«Սոյուզ» հրթիռը OneWeb-ի 36 արբանյակներով պետք է մեկնարկեր Բայկոնուրի տիեզերակայանից (Ղազախստան)։

Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը երաշխիքներ է պահանջել, որ դրանք  չեն օգտագործվի ռազմական նպատակներով։