«Վերին Լարս» անցակետը փա՞կ է

«Վերին Լարս» անցակետը փա՞կ է

Արխիվային լուսանկար

 

Նախօրեին MediaHub-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բեռնատարների համար։

Այժմ հայտնի դարձավ, որ անցակետը փակվել է ամբողջությամբ:

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` երթևեկությունը սահմանափակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշեց Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում։

Մարիաննա Արամյան