Բախվել են շտապօգնության մեքենա և «Nissan», բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Բախվել են շտապօգնության մեքենա և «Nissan», բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվանիստի առողջության կենտրոնի հաշվեկշռում:

Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը: