Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան․ ովքեր են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում

Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան․ ովքեր են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Նրան  «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Մայիսի 20-21-ը նախատեսված այցի շրջանակում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ․ նախատեսված է նաև համատեղ  մամուլի ասուլիս։