Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը

Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը

«ՀԱՅՈՐԴԻ» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը` Արմինե Յազիչյանը։

«Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ կյանքից անժամանակ հեռացավ մեր սիրելի Արմենուհին՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժուդեքսի մայրը, ով պայքարում էր քաղցկեղի դեմ։

Դժվար է խոսքեր գտնել փարատելու ցավը և կորուստը...

Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ում աջակցության շնորհիվ կարողացանք օգնել Արմենուհուն ստանալու անհրաժեշտ բուժումը։

Ձեր շնորհիվ Արմենուհին՝ որպես զոհված հայորդու մայր, իրեն միայնակ չզգաց բաժին հասած դժվարության մեջ»,- նշված է էջում։