ՌՀՄ-ն Արցախում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ին

ՌՀՄ-ն Արցախում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կոչ անելով քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները քանդելու և պղծելու կապակցությամբ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն

Կազմակերպությունը տեղի ունեցածը գնահատում է որպես հայրենիքի պաշտպանների հիշատակի վիրավորում և Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշների պղծում։

Ուղերձում ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տարում ապամոնտաժվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Ստեփանակերտում: Ավելի վաղ Արցախում արդեն ոչնչացվել էին ծովակալ Իսակովի հուշարձանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խանփերյանցի տունը, ինչպես նաև պղծվել էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ավերվել է նաև Շուշիի մեկ այլ ականավոր բնակչի՝ պատերազմի տարիներին խորհրդային պաշտպանական արդյունաբերության ղեկավարներից Հովհաննես Թևոսյանի հուշարձանը։

«Այսպիսով իրենց պատմական հայրենիքում ոչնչացվել են Հաղթանակի գործում նշանակալի ավանդ ունեցած երեք մարշալների և մեկ ծովակալի բոլոր հուշարձանները»,– ասված է հաղորդագրությունում: