Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա

Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա

Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն:
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների` օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության փրկարարները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք: