Windows 11-ը կպաշտպանեն վնասակար հավելվածներից

Windows 11-ը կպաշտպանեն վնասակար հավելվածներից

Windows 11-ում ավելացրել են վնասակար հավելվածներից համակարգի պաշտպանության ներկառուցված գործառույթ, հաղորդում է BGR-ը:

Smart App Control (SAC) կոչվող գործառույթը վերլուծում է ծրագրերի աշխատանքը եւ անհրաժեշտության դեպքում ակտիվացնում պաշտպանիչ մեխանիզմները։ «SAC-ը Windows 11-ի անվտանգության նոր գործառույթ է, որն արգելափակում է անվստահելի կամ պոտենցիալ վտանգավոր հավելվածները», - ասել են Microsoft-ի ներկայացուցիչները:  

Լրագրողները նշել են, որ Windows համակարգերում առկա է ներկառուցված SmartScreen, որը վերլուծում է ցանցի թրաֆիքը եւ ներբեռնված ֆայլերը։ Ենթադրվում է, որ Smart App Control-ը կլրացնի գոյություն ունեցող պաշտպանության համակարգը: «SmartScreen-ը՝ թեեւ օգտակար է, բայց վատ սովորություն ուներ արգելափակել ֆայլերը, որոնք ինձ իսկապես անհրաժեշտ էին»,- եզրափակել է նյութի հեղինակը։

Փորձագետները նկատել են, որ ի տարբերություն SmartScreen-ի, Smart App Control տարբերակը լռելյայն ակտիվացված չէ։ Այս հատկությունը ներկայումս հասանելի է միայն Windows Insider ծրագրի անդամների համար: