Անոմալ ցուրտ և թաց ձյուն է սպասվում Մոսկվայում

Անոմալ ցուրտ և թաց ձյուն է սպասվում Մոսկվայում

Մոսկվայում հաջորդ շաբաթվա սկզբին սպասվում են անոմալ ցուրտ և ուժեղ անձրևներ, որոշ վայրերում հնարավոր է թաց ձյուն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Օդերևութաբանը հայտնել է, որ ցիկլոնի փոթորկային ազդեցությունը կուժեղանա երկուշաբթի օրը։ Գիշերը կնվազի մինչև -1℃, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +4...+9℃ սահմաններում, որը կլիմայական նորմայից 10–11℃ ցածր է։

«Կլինեն առատ տեղումներ, որոշ տեղերում հնարավոր է՝ թաց ձյուն», - ասել է «Ֆոբոս»-ի մասնագետը՝ նշելով, որ հաջորդ օրերին եղանակային պայմանները կանխատեսվում են անկայուն՝ տեղայնացված կարճատև անձրևների հնարավորությամբ։

Նրա կանխատեսմամբ՝ գիշերը կլինի +1...+6℃, օրվա կեսին օդը կտաքանա մինչև +13℃, շաբաթվա վերջում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +10...+15℃։

Նա հավելել է, որ ջերմաստիճանը կարող է վերադառնալ նորմալի միայն մայիսի վերջին տասնօրյակում։