Եվրոպական երկրների ղեկավարները Կիեւից հեռախոսով զրուցել են Թրամփի հետ

Եվրոպական երկրների ղեկավարները Կիեւից հեռախոսով զրուցել են Թրամփի հետ

Կիեւում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Բունդեսկանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսով զրույցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թեման եղել է ռուս-ուկրաինական խաղաղության շուրջ քայլերը:

Ըստ Կիեւի՝ Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են լիարժեք անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով՝ սկսած արդեն երկուշաբթի օրը։

«Մենք հեռախոսով խոսել ենք նախագահ Թրամփի հետ Կիեւում մեր հանդիպումից հետո։

Նա աջակցում է մեր նախաձեռնությանը. մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Ռուսաստանը վերջապես համաձայնի ավելի երկար հրադադարի` առանց որևէ նախապայմանի»,- գրել է Բունդեսկանցլերը։