Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել (տեսանյութ)

Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել (տեսանյութ)

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու  Ագնեսա Խամոյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետև մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։

Ա. Խամոյանը գրում է. «Այն, ինչ տեսանք և լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։

Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաև ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։

Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ոչ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ոչ մարդասպանության, ոչ է նարկոկանտրաբանդայի։

Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդաներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։

Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։

Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3 օրդ օրն է նույն հագուստով ու հողաթափերով չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։

Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։

Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։

Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի, մի քիչ եվրոպական համեմունքով»:

Տեսանյութն՝ այստեղ