Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ։  

Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։

Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին խնդրում է երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին։