Զելենսկին հաստատել է Թուրքիայում կայանալիք բանակցությունների համար Ուկրաինայի պատվիրակության կազմը

Զելենսկին հաստատել է Թուրքիայում կայանալիք բանակցությունների համար Ուկրաինայի պատվիրակության կազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախատեսված պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից։

«Ստեղծել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու Ուկրաինայի միջազգային գործընկերների՝ Թուրքիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին, որը նախատեսված է 2025 թվականի մայիսի 15-16-ը», - ասվում է փաստաթղթի տեքստում։

Պատվիրակության ղեկավար նշանակվել է  Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Կազմում են  նաև արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Անվտանգության ծառայության փոխնախագահ Ալեքսանդր Պոկլադը, Արտաքին հետախուզության ծառայության նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լուգովսկին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Շևչենկոն և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ումերովը կարող է փոփոխություններ կատարել պատվիրակության կազմում։