Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։