AI օգնական․ WhatsApp-ում նոր գործաույթ է ավելացվել

WhatsApp մեսենջերը ներկայացրել է արհեստական բանականության (AI) վիրտուալ օգնականների հետ չաթի նոր գործառույթ:
Նոր գործառույթի մասին հայտարարվել է WABetaInfo պորտալում։
Պորտալի հեղինակները նշել են, որ մեսենջերի նոր տարբերակում նամակագրությունների ցանկում են հայտնվել AI օգնականների հետ չաթեր։ Չաթի մենյուում հայտնվել է հատուկ պատկերակ, որի վրա սեղմելով հնարավոր է սկսել շփվել վիրտուալ օգնականի հետ։
WABetaInfo-ի մասնագետները նաև նշել են, որ AI օգնականները նախատեսված են օգտատերերին տարբեր հարցերի վերաբերյալ խորհուրդներ տալու և «առօրյա կյանքում օգնելու համար»:
Նորամուծությունը հասանելի է հավելվածի 2.23.24.26 տարբերակում։ Ֆունկցիան հասանելի է միայն որոշ օգտատերերի համար։