Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի, թանկարժեք նվերի, Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է այն պայմանները, որոնց դեպքում նա պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ: Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում։
- Թեհրանը պետք է դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը,
- կանգնեցնել արյունալի պատերազմները իրենց լիազորված անձանց ձեռքերով;
- ընդմիշտ՝ ստուգելի եղանակով, հրաժարվի միջուկային զենքից։
Էր Ռիադը լքելուց հետո ՄՆ նախագահն ինքնաթիռում խոսել է Կատարի կողմից իրեն նվիրաբերված 400 միլիոն դոլար արժողությամբ «Boeing 747-8»-ի մասին։
«Ոմանք ասում են՝ «Օ՜, չպետք է նվերներ ընդունել երկրի համար»։ Իմ կարծիքն այն է, որ ինչո՞ւ չպետք է ընդունեմ նվերը։ Մենք նվերներ ենք տալիս մնացած բոլորին... Կարծում եմ՝ մի քանի տարի կանցնի, մինչև «Բոինգները» սպառվեն»,- ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ կարող է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում, եթե դա մոտեցնի Ուկրաինայի պատերազմի ավարտին։
Նա նշել է, որ իր խիտ գրաֆիկը խոչընդոտ չի լինի հանդիպմամբ «կյանքեր փրկելու համար»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Ստամբուլի բանակցություններին: «Մարկո Ռուբիոն գալիս է։ Եվ Մարկոն շատ արդյունավետ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Չգիտեմ՝ նա (Պուտինը) կհայտնվի՞, թե՞ ոչ։ Գիտեմ, որ նա կցանկանար, որ ես այնտեղ լինեմ։ Եվ դա հնարավոր է։ Եթե մենք կարողանայինք ավարտել պատերազմը, ես կմտածեի դրա մասին։ Եվ հիմա մենք ամեն ինչ պլանավորել ենք վաղվա համար։ Հասկանո՞ւմ եք սա։ Մենք ամեն ինչ պատրաստ ունենք։ Վաղը մեկնում ենք ԱՄԷ։ Այնպես որ, մենք շատ լարված իրավիճակ ունենք։ Բայց դա չի նշանակում, որ ես դա չէի անի՝ շատ կյանքեր փրկելու և վերադառնալու համար։ Բայց, այո, կարծում եմ, մենք ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում։