Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ․ Թրամփ

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը  «FOX News»-ին տված հարցազրույցում։

«Մենք [Պուտինի հետ] հավանաբար ծրագրելու ենք դա [համաձայնագիր կնքելը], քանի որ ես հոգնել եմ այս անվերջ հանդիպումներից: Սթիվ Վիտկոֆֆն անհավատալի աշխատանք կատարեց: Բայց դա շատ ծանր աշխատանք է: Եվ ես կարծում եմ, որ իմ զբաղեցրած պաշտոնի պատճառով ես միակն եմ, ով կարող է գլուխ հանել այս գործից»,- ասել է ԱՄՆ նախագահը։