Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից

Առաջիկա հանգստյան օրերին՝ մայիսի 17-ին և 18-ին, Երկիրը ծածկվելու է մագնիսական փոթորիկներով։ Ինչպես նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան, այս էլեկտրամագնիսական տատանումները կարող են ազդել մարդկանց ինքնազգացողության վրա, հատկապես նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններից, գրել է «Գազետա»-ն։
«Մարդիկ, ովքեր հիվանդ են անոթային խնդիրներով, զգում են այս բոլոր ալիքները: Եվ հիմնականում այն, ինչ մարդիկ զգում են, գլխացավն ու թուլությունն է»,- կիսվել է բժիշկը։
Բժիշկը պարզաբանել է, որ որոշ հիվանդների մոտ արյան ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ մինչև 180, իսկ հետո կտրուկ իջնել մինչև 90, ինչը վկայում է անոթների ծանր սպազմի մասին։ Նա խորհուրդ է տվել հատկապես նման օրերին չշեղվել բժշկի նշանակած թերապիայից և անպայման ամբողջությամբ ընդունել դեղերը։
Մասնագետի խոսքով՝ դեղաչափի նվազեցումը կարող է հանգեցնել վիճակի վատթարացման։ Կարևոր է նաև վերահսկել սննդակարգը: Նման ժամանակահատվածներում ավելի լավ է հրաժարվել ծանր ու սպիտակուցային սննդից՝ հօգուտ թեթեւ ու առողջ սննդի։ Սա կնվազեցնի իմունային համակարգի և մարսողության ծանրաբեռնվածությունը, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են խոցերից, գրգռված աղիքներից կամ ֆերմենտների անբավարարությունից: