15 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 20 մլն ավանդ․ Բերդի փոխհամայնքապետի ունեցվածքը

15 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 20 մլն ավանդ․ Բերդի փոխհամայնքապետի ունեցվածքը

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ով իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում ոչնչով աչքի չի ընկեր, այս տարի հասցրել է ներկայացնել 2024  թվականի իր հաշվետու տարվա եկամուտը:

Փոխհամայնքապետի ներկայացրած տվյալնեի համաձայն՝ նա հայտարարագրել է 15 անշարժ գույք, որից 10-ը հողամաս, 1-ը բազմամյա տնկի (համատեղ սեփականության իրավունքով), 4 բնակարան` 1-ը  բազմաբնակարային շենքում: Տարվա սկզբում հայտարարագրված ամբողջ գույքը պահպանվել է նաև տարվա վերջում, այսինքն՝ առուվաճառք այս մասով չի եղել։

Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 4 տրանսպորտային միջոց՝  2 GAZ, 1 VAZ և Toyota մակնիշի մեքենաներ, ինչը ևս մինչև 2024-ի վերջ չի օտարվել և շարունակել է գրանցված մնալ իր անունով։ 

Նրա բանկային ավանդը տարվա սկզբում և վերջում պահպանվել է և կազմել 20 մլն դրամ։ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 16 մլն 51  հազար դրամ, որից 3 մլն 651 հազար դրամը համայնքապետարանից ստացված աշխատավարձն է, իսկ 4 մլնը՝ Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղից։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ  ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն դրամ։ 

Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը հանդիսանում է «Տավուշ» կաթ ընկերության բաժնետեր։

Էմմա Մարտիրոսյան