Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 21։45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։