ԵՄ-ն ծրագրում է ուկրաինական ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել

Եվրամիությունը պատրաստվում է հունիսի 6-ից ուկրաինական ապրանքների ներմուծման վրա ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել, ինչը կազդի որոշ գյուղատնտեսական ապրանքների վրա, հաղորդել է բրիտանական «Financial Times» թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«ԵՄ-ն պատրաստվում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում զգալիորեն բարձրացնել ուկրաինական ներմուծման մաքսատուրքերը։ <...> Կիեւի հետ կնքված (ապրանքների անմաքս ներմուծման վերաբերյալ) համաձայնագրերի ժամկետը լրանում է հունիսի 6-ին, և ԵՄ-ն նախատեսում է դրանք փոխարինել «անցումային միջոցառումներով», մինչ երկու կողմերն էլ թարմացնում են առևտրային համաձայնագիրը», - նշվում է հոդվածում։
Եվրոպական հանձնաժողովը պլանավորում է տարեկան անմաքս քվոտաները բաժանել 12 ամսական քվոտաների՝ բանակցությունների ընթացքում ուկրաինական ապրանքների ներմուծումը կրճատելու համար, հայտնել են դիվանագետները։ Նման քայլը կտրուկ կնվազեցնի գյուղատնտեսական արտադրանքի անմաքս քվոտաները, որոնք «կրիտիկական» նշանակություն ունեն Ուկրաինայի բյուջեի համար։
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ուկրաինական ներմուծման համար արտոնությունները չեղարկելու որոշումը մեծապես կայացվել է Լեհաստանի ջանքերի շնորհիվ՝ եվրոպացի ֆերմերների բողոքի ցույցերի ֆոնին։