«Ի՞նչ է, գրողը տանի, կատարվում»․ գիտնականներն անհայտ տիեզերական ճառագայթ են հայտնաբերել

«Ի՞նչ է, գրողը տանի, կատարվում»․ գիտնականներն անհայտ տիեզերական ճառագայթ են հայտնաբերել

Telescope Array-ի գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է երբևէ նկատված երկրորդ ամենահզոր տիեզերական ճառագայթը, որի բնույթը չի հաջողվել պարզել: Հայտնել է Յուտայի ​​համալսարանի կայքը։

Յուտայի ​​համալսարանի Telescope Array-ի ներկայացուցիչ Ջոն Մեթյուզը նշել է, որ փորձագետները ֆիքսել են ճառագայթը կազմող նոր մասնիկի հետագիծը մինչև դրա աղբյուրը: «Դուք չեք կարող նույնականացնել որևէ բան այն արտադրելու համար բավականաչափ բարձր էներգիայի մակարդակով: Սա է առեղծվածը. ի՞նչ է, գրողը տանի, կատարվում», - նշել է նա։

Նշվում է, որ 1991 թվականին «Ճանճի աչքը» կոչվող փորձի ժամանակ արձանագրվել են դիտարկումների պատմության մեջ ամենահզոր տիեզերական ճառագայթները՝ օգտագործելով 700 քառակուսի կիլոմետր մակերեսով հեռադիտակային զանգված: Դրանք բաղկացած են եղել մասնիկներից, որոնք հետազոտողները անվանել են «Օ, Աստված իմ»:

Աստղաֆիզիկոսները բացատրել են, որ գալակտիկայում ոչինչ չի կարող նման հոսք առաջացնել, և մասնիկի էներգիան ավելի բարձր է, քան տեսականորեն հնարավոր է եղել տիեզերական ճառագայթների համար:

2021 թվականի մայիսին Telescope Array նախագծի մասնագետները հայտնաբերել են տիեզերական ճառագայթների երկրորդ ամենաուժեղ հոսքը։ 2023 թվականի նոյեմբերին հրապարակված հոդվածում ասվում է, որ մասնիկները կոչվել են «Ամատերասու»։ Գիտնականների կարծիքով՝ դրանք կարող են հետևել գիտությանն անհայտ տարրական մասնիկների օրենքներին։