Հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը Դիլիջանի 1-ին ոլորանում կողաշրջվել է

Հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը Դիլիջանի 1-ին ոլորանում կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանը իր վարած հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ: Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։