Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման երրորդ փուլի մասին

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 25-ին կանցկացնեն Ռուսաստանի հետ գերիների փոխանակման երրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում՝ ընդգծելով, որ երկու օրվա ընթացքում արդեն ազատ է արձակվել 697 ուկրաինացի։
«Խնդիրն այն է, որ ազատ արձակվեն բացարձակապես բոլոր նրանք, ովքեր ներկայումս պահվում են Ռուսաստանում։ Սա հետախուզական գործակալությունների, դիվանագետների և ամբողջ պետության համատեղ ջանք է», - ասել է Զելենսկին։
Մայիսի 24-ին Մոսկվան և Կիևը հանձնեցին մարտերի ընթացքում գերի ընկած 307 ուկրաինացի և ռուս զինծառայողների։ Սա առաջին փոխանակումը չէր, որը տեղի ունեցավ Ստամբուլում «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման վերաբերյալ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 23-ին, երբ Ռուսաստանը և Ուկրաինան ազատ արձակեցին 270 զինվորի և 120 քաղաքացիական անձի