Մոսկվան առաջիկա օրերին Կիեւին կփոխանցի իր մշակումներն ուկրաինական կարգավորման հուշագրի մասին․ Կոսաչով

Մոսկվան առաջիկա օրերին Կիեւին կփոխանցի իր մշակումներն ուկրաինական կարգավորման հուշագրի մասին, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը։
Կոսաչովն ասել է, որ հուշագրի շուրջ աշխատանքներն ընթանում են, այն ավարտական փուլում է։ «Ակնկալում եմ, որ ռուսական համապատասխան մշակումներն առաջիկա օրերին կփոխանցվեն հակառակ կողմին, դժվար թե դրանք այս փուլում դառնան հրապարակայնության առարկա»,- ասել է Կոսաչովը: