Յանուկովիչի նախկին խորհրդականի uպանության ականատեսներից են եղել նաև «Ատլետիկոյի» մարզիչը և նրա կինը

Յանուկովիչի նախկին խորհրդականի uպանության ականատեսներից են եղել նաև «Ատլետիկոյի» մարզիչը և նրա կինը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանության ականատեսներից մեկը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է եղել։

Վկա է եղել նաեւ Սիմեոնեի կինը՝ Կարլա Պերեյրան, ով պատմել է կատարվածի մասին։

«Դա շատ դժվար ժամանակ էր բոլորիս համար: Ճշմարտությունն այն է, որ մեզ համար կարևոր է հոգ տանել երեխաների մասին և պաշտպանել նրանց», - ասել է նա «MF Talent and Innovation Awards» մրցանակաբաշխությանը միջադեպի մասին։