Երկու անչափահասներ ծրագրել էին աhաբեկչnւթյուն իրականացնել ՌԴ ՊՆ շենքերից մեկում․ մանրամասներ

Երկու անչափահասներ ծրագրել էին աhաբեկչnւթյուն իրականացնել ՌԴ ՊՆ շենքերից մեկում․ մանրամասներ

Երկու անչափահասներ, Կիեւի հրահանգով, ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքերից մեկում՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների նախօրեին, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Տվերի մարզից անչափահասները, ուկրաինացի կուրատորի հանձնարարությամբ, պատրաստվել են հրկիզել Վիշնի Վոլոչեկ քաղաքում տեղակայված Պաշտպանության նախարարության շենքերից մեկը։

«Ձերբակալված դեռահասների բնակության վայրից և հագեցած թաքստոցից առգրավվել են հրկիզող սարքեր, իսկ բջջային հեռախոսներից մեկում հայտնաբերվել են կուրատորի հետ նամակագրություն և հարձակման թիրախի հետախուզման վերաբերյալ տեսահաղորդագրություններ», - ասվում է հայտարարության մեջ։

Ձերբակալվածները Ռուսաստանի՝ 2008 և 2011 թվականներին ծնված քաղաքացիներ են։ Նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր։