Բժիշկը զգուշացրել է ժամկետանց դեղամիջոցների օգտագործման վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է ժամկետանց դեղամիջոցների օգտագործման վտանգի մասին

Դեղերը, ինչպես ցանկացած ապրանք, ունեն պիտանելիության ժամկետ, որից հետո կարող են կորցնել իրենց բուժիչ հատկությունները կամ ձեռք բերել թունավոր միացություններ։ Այս մասին «Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ուրոլոգ-անդրոլոգ Պավել Չիսլովը։

«Առաջին հերթին փաթեթավորման վրա պիտանելիության ժամկետը նշվում է մի պատճառով՝ դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում արտադրողը երաշխավորում է դեղամիջոցի անվտանգությունը և արդյունավետությունը։ Ժամկետը լրանալուց հետո դեղամիջոցի քիմիական բաղադրությունը կարող է փոխվել, ինչը կհանգեցնի թերապևտիկ ազդեցության կորստի կամ նույնիսկ թունավոր միացությունների առաջացման»,- ասել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ տարբեր հակաբիոտիկներ ժամկետի ավարտից հետո կարող են վնասակար դառնալ երիկամների համար, իսկ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել առողջության վատթարացման։ Նեֆրոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն նման դեղամիջոցներ օգտագործելիս, քանի որ դրանք կարող են մահվան պատճառ դառնալ։

Բժշկի խոսքով՝ ցավազրկողները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, դրանով իսկ մեծացնելով գաստրիտի կամ խոցի վտանգը, եթե չվերահսկվի պիտանելիության ժամկետները:

Բացի այդ, նրա խոսքով, հեղուկ տարբեր օշարակներ, կաթիլներ կամ կախոցներ ժամանակի ընթացքում դառնում են բակտերիաների բուծման հիմք։ 

Չիսլովը նշել է, որ եթե դեղամիջոցն ընդունելուց հետո ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ալերգիկ ռեակցիան, որովայնի ցավը, սրտխառնոցը կամ գլխապտույտը, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի։ Եթե անարդյունավետ դեղամիջոցով բուժումը չօգնի, դա կարող է հանգեցնել բարդությունների։

«Նույնիսկ եթե դեղը «թվում է», որ նույնն է, դուք չպետք է վտանգի ենթարկեք ձեր առողջությունը։ Պարբերաբար ստուգեք ձեր դեղատուփը և անհապաղ հեռացրեք ժամկետանց դեղերը»,- եզրափակել է բժիշկը: