Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին

Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին

Տիրանայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։