Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին

Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին
Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին
Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին
Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին
Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին
Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը «սխալ հանեց» Սուրեն Պապիկյանին

Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ վկայակոչելով Սյունիքի Ներքին Հանդում կատարված հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Պաշտպանի խոսքով՝ բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները՝ հայտնում է Գրիգորյանը՝ շեշտելով՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից կտրականապես հերքել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը՝ պարզաբանելով՝ այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէր օգտագործել(երեկ ՊՆ-ն վերահաստատեց իր հայտարարությունը)։

Այսպիսով՝ արձանագրենք, որ անգամ Նիկոլ Փաշինյանի «սրտի ՄԻՊ»-ը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որն ամբողջովին հերքում է Սուրեն Պապիկյանի ու նրա ղեկավարած գերատեսչության՝ օրեր առաջ տարած պնդումը։

Ստեղծված իրավիճակն ունի երկու բացատրություն։

Առաջին վարկածն այն է, որ Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնում կատարելապես ձախողվել է ու չի տիրապետում գործընթացներին, չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Օրինակ, նրան սխալ են զեկուցում առաջնագծում կամ սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի մասին։ Այս վարկածի օգտին խոսում է նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին բանակում արձանագրվել են ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքեր, ինչի հետևանքով ունենք ողբերգական երկու մահեր։

Մյուս կողմից, մենք ունենք նախադեպ, երբ Հայաստանի սուվերեն տարածքից զիջումներ են կատարվել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» օրակարգի շրջանակներում։ Ընդ որում, այդ զիջումն արվել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով։ Լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ Սուրեն Պապիկյանը նույնպես՝ դարձել է Փաշինյանի «խաղաղասիրության» հերթական զոհը։

Վահրամ Բագրատյան