Սպերցյանի տուգանային հարվածից գոլը լավագույններից մեկն է ճանաչվել (տեսանյութ)

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում
Նա գրավել էր «Ֆակել» ակումբի դարպասը։ Սպերցյանի թիմը 5-0 հաղթել էր։
Վնասվածքից վերադարձած կիսապաշտպանը նաեւ գոլային փոխանցում էր կատարել։
«Կրասնոդարը» 49 միավորով առաջատարն է առաջնությունում։