Իշխանափոխությունից հետո ՔՊ խմբակցության անդամները պետք է ԴՆԹ անալիզ հանձնեն

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բաց տեքստով արդարացրեց Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը, հայտարարելով, որ մենք էլ իրենց նկատմամբ ենք տարածքային պահանջներ ներկայացնում, երբ այստեղ Արցախի նոր նախագահ են ընտրում։ Այսինքն, սույն բարձրաստիճան ՔՊ-ականը միաժամանակ հերթական անգամ մեղքը բարդեց արցախցիների վրա, հերթական անգամ թիրախավորեց նրանց ու հերթական անգամ լյումպեն շերտին (իրենց միակ ընտրազանգվածին) ատելության նոր չափաբաժին հաղորդեց։
Այլ խոսքով, Ալեն Սիմոնյանը ոչ միայն կշեռքի նույն նժարին դրեց Արցախն ու «Արևմտյան Ադրբեջան»-ը, այլև օրինականացրեց Ադրբեջանի այդ պահանջը։ Ավելին՝ նա հավասարեցրեց արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ու ադրբեջանցիների օկուպացիոն նկրտումները։
Նույն ճեպազրույցի ժամանակ նախկինում Աղդամն իր հայրենիքը համարող ու քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահը հայտարարեց, որ ադրբեջանցիները կարող են վերադառնալ ապրելու Հայաստանում, միաժամանակ գլխի տմբտմբոցներով շեշտելով, որ «Արևմտյան Ադրբեջան» չի լինելու։ Եթե մի կողմ դնենք նրա գլխի տմբտմբոցներն ու ուշադրություն դարձնենք բառերին, ապա միանշանակ հստակ է, որ Ալիևի այդ մի պահանջը նույնպես կատարվելու է Հայաստանի իշխանությունների կողմից ու մոտ ապագայում մենք անմիջապես մեր տների բակերում կտեսնենք տարատեսակ ադրբեջանական թերմացքի։ Իհարկե, որպես «ցնցող» փաստարկ նշվում է, որ հայերը նույնպես կարող են վերադառնալ ապրելու ադրբեջանական քաղաքաներում, բայց միայն ապուշը կհավատա, որ կգտնվի գեթ մեկ հայ, որը ցանկություն կհայտնի տեղափոխվել Բաքու կամ Սումգայիթ։
Իսկ որ 100 հազարավոր թափթփուկներ, տարատեսակ ահաբեկիչներ ու հանցագործներ կեղծ փաստաթղթերով կբնակեցվեն Հայաստանում, կասկածից վեր է, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի աստիճանական հայաթափմանը ու վերջնական կազմալուծմանը։ Իզուր չէր Էրդողանը Հունգարիայում ընթացող «Թյուրքական պետությունների գագաթնաժողովի» ժամանակ հայտարարում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է բացելու թյուրքական աշխարհի համար։ Այդ «հարաբերությունների կարգավորում» կոչեցյալը ենթադրում է կա’մ Հայաստանի իսպառ վերացում, կա’մ նվազագույնը Հայաստան՝ առանց հայերի, քանի որ ո’չ Էրդողանը, ո’չ Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու իրական ու անկեղծ ցանկություն չունեն։
Սակայն եթե նրանց ձգտումները ինչ-որ առումով հասկանալի են, քանի որ մեր թշնամիներն են, ապա ինչո՞վ են բացատրվում ՔՊ-ականների նպատակները։ Արդյո՞ք միայն իշխանությունը պահպանելու անհագ ցանկությունը բավարար է Հայաստանը դնել թուրք-ադրբեջանական զոհասեղանին, թե՞…այնուամենայնիվ, ճիշտ կլինի օրենքի ուժով պարտադրել, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու մնացյալ ՔՊ-ական պատգամավորները ԴՆԹ անալիզ հանձնեն։
Կարեն Կարապետյան