Հունգարիան հայտարարել է ԵՄ-ին Կիեւի անդամակցությանը խոչընդոտելը շարունակելու մասին

Հունգարիան շարունակելու է խոչընդոտել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցություններում բանակցային խմբերի բացմանը՝ երկկողմանի քաղաքական հարաբերությունների լարվածության պատճառով, հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանուշ Բոկան՝ Բրյուսելում Ընդհանուր հարցերի խորհրդի նիստից առաջ։
Հունգարիայի նախարարը մեղադրել է Ուկրաինային իր երկրի տարածքում լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Բուդապեշտը չի կարող որևէ բանակցություններ վարել Կիեւի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։
«Ուկրաինան ներկայումս բազմաթիվ տեղեկատվական և հետախուզական գործողություններ է իրականացնում Հունգարիայի տարածքում՝ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին ազդելու նպատակով։ Նման քաղաքական համատեքստում չափազանց դժվար է կառուցողական բանակցություններ վարել»,– ասել է Յանուշ Բոկան։