«Բարսելոնա»-ն 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի հաղթող՝ առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում հաղթելով «Էսպանյոլին»։
Բլաուգրանաների համար արտագնա խաղն ավարտվեց 2:0 հաշվով։ Լամին Յամալի և Ֆերմին Լոպեսի գոլերը «Բարսային» կարևորագույն երեք միավոր բերեցին՝ նրանց յոթ միավորով գերազանցելով «Ռեալ Մադրիդին» խաղի ավարտից երկու տուր առաջ։
Այսպիսով, առաջնության ավարտից երկու տուր առաջ «կապտանռնագույնները» վաստակեցին 85 միավոր՝ դառնալով անհասանելի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» համար։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ևս «Բարսելոնան» հենց «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում էր ամրագրել Իսպանիայի չեմպիոնի կարգավիճակը։