Ուսուցչուհին դպրոցականից երեխա է լույս աշխարհ բերել ու հայտնվել բանտում

Թայվանում ուսուցիչը ստիպել է աշակերտին սեռական հարաբերություն ունենալ, երեխա է ծննդաբերել ու հայտնվել բանտում։ Գրել է Focus Taiwan-ը։
Սյույ ազգանունով կինը տղայի տան ուսուցչուհին է եղել, երբ նա սովորելիս է եղել դպրոցի հինգերորդ և վեցերորդ դասարաններում: 2020 թվականի փետրվարին նա սկսել է առցանց նամակագրություն հաստատել աշակերտի հետ: Նրա խնդրանքով մյուս ուսուցիչները դասերից հետո թողել են նրան։ Այնուհետև նա մտել է սենյակ, փակել դուռը իր հետևից, ստիպել նրան մերկանալ և սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։
Կինը 9 անգամ անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ, ինչի արդյունքում հղիացել է ու լույս աշխարհ բերել նրա երեխային։
Այս մասին 2020 թվականի սեպտեմբերին իմացել է տուժածի հայրը։ Տղամարդն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ուսուցչուհուն հեռացրել են դպրոցում աշխատելուց և հարցաքննել։ Սյույը հերքել է իր մեղքը և ասել, որ իրեն սեքսով զբաղվելու համոզել է դպրոցական տղան, ով իրենից ավեկի բարձրահասակ և ծանր է եղել։
«Ինձ գցել են գետնին, հարված եմ ստացել գլխիս և ինչ-որ պահի գիտակցությունս կորցրել։ Այդ պահին չեմ հասկացել, թե ինչ է կատարվում, բայց կարծես պարալիզացված լինեի։ Երբ ուշքի եմ եկել, ներքևում ամեն ինչ ցավում էր, և ես արյունահոսում էի։ Հետո հասկացել եմ, թե նա ինչ է արել ինձ հետ»,- ասել է ուսուցչուհին:
Բացի այդ, Սյույն ասել է, որ միայն մեկ անգամ է սեռական հարաբերություն ունեցել դեռահասի հետ:
Ոստիկանությունը հետաքննել և պարզել է, որ դեռահասը երեխայի հայրն է, որին ծնել է Սյուն։ Դատարանը որոշել է, որ կինը օգտագործել է տղային՝ իր կարիքները բավարարելու համար և համոզել նրան սեռական հարաբերություն ունենալ։ Նա մեղավոր է ճանաչվել աշակերտի հետ սեռական կապի ինը, 14 տարեկանից ցածր անձի նկատմամբ անպարկեշտ սեքսուալ գործողություններ կատարելու և երկու անգամ՝ հարկադիր սեռական հարաբերությունների համար:
Սյույը դատապարտվել է 17 ու կես տարվա ազատազրկման։ Նրան նաև ցմահ արգելել են դասավանդել ուսումնական հաստատություններում։