Wi-Fi երթուղիչը օգտատերերի տվյալները գաղտնի փոխացել է երրորդ կողմի

TP-Link երթուղիչները հաճախորդների տվյալները ուղարկում են գերմանական հակավիրուսային Avira ծրագրին՝ առանց օգտատիրոջ համաձայնության, հայտնում է Neowin պորտալը։
Մի քանի տարի շարունակ TP-Link-ը համագործակցում է Avira-ի հետ՝ իր Wi-Fi երթուղիչների եւ այլ արտադրանքների անվտանգությունն ապահովելու համար: HomeCare եւ HomeShield գործառույթները նախատեսված են միացված սարքերը կիբեռհարձակումներից եւ տարբեր կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար:
Reddit ֆորումի ArmoredCavalry անունով օգտատերը նկատել է, որ իր TP-Link Archer AX3000 երթուղիչը տվյալներ է ուղարկում Avira SafeThings սերվերներին: Նա նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է ավելի քան 80 000 հարցում։ Օգտատերն ասել է, որ իր մոտ Avira HomeShield ծառայություններն ամբողջությամբ անջատված են, սակայն երթուղիչն, այնուամենայնիվ, ուղարկում է իր ողջ թրաֆիքը վերլուծության համար։
2021թ․ մայիսին XDA պորտալում TP-Link-ի մեկ այլ՝ Deco X68 մոդելի զննության ժամանակ նմանատիպ խնդիր է հայտնաբերվել՝ երթուղիչը տվյալներ է փոխանցել նույնիսկ այն ժամանակ, երբ գործառույթն անջատված է եղել: Այդ ժամանակ TP-Link-ն արձագանքել է իրավիճակին՝ թողարկելով ծրագիր, որը շտկում է այս սխալը: