Եթե Զելենսկին Պուտինի հետ համաձայնագիր չստորագրի, ապա, ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հավատում է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մոտալուտ ավարտին. եթե Կիևը համաձայնագիր չստորագրի Մոսկվայի հետ, ապա նրանք ստիպված կլինեն կապիտուլյացիայի ակտ ստորագրել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի գործողությունը, կավարտվի խաղաղությամբ»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վերջինս կարծիք է հայտնել, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնգիր չկնքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։