Բժիշկը զգուշացրել է քնի պակասի մաhացու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է քնի պակասի մաhացու վտանգների մասին

Քնի քրոնիկ պակասը ուղեղում կործանարար փոփոխությունների է հանգեցնում և մի քանի տարով կրճատում է կյանքը, զգուշացրել է քնի մասնագետ Ռոման Բուզունովը։

Նա aif.ru-ի հետ զրույցում անվանել է ուղեղի արագ ծերացման ոչ ակնհայտ պատճառ։

Մեկ անքուն գիշերից հետո ուղեղը նյութափոխանակորեն ծերանում է մեկ տարով։

Մասնագետը պարզաբանեց, որ այս գործընթացը շրջելի է. ուղեղը բավականին արագ վերականգնվում է լավ հանգստից հետո, սակայն քրոնիկ քնի պակասի դեպքում մարմնի բոլոր համակարգերը զգում են բացասական ազդեցությունը։ «Եթե դուք 30 տարեկանից սկսած քրոնիկ անքնություն ունեք, ապա, ի վերջո, կարող եք տարիներով կրճատել ձեր կյանքը», - զգուշացրել է բժիշկը։

Բուզունովը բացատրել է, որ կործանարար ազդեցությունը տեղի է ունենում, քանի որ քնի պակասի դեպքում ուղեղը ժամանակ չի ունենում վերականգնելու ներքին օրգանների գործունեությունը և ակտիվացնելու իմունային համակարգը։ Այսպիսով, ժամանակի ընթացքում անքնությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, ճարպակալման և շաքարախտի առաջացման ռիսկը։

Սոմնոլոգն ընդգծել է, որ դեպքերի մեծ մասում անքնությունը կարելի է հաղթահարել առանց դեղորայքի։ Դրա համար անհրաժեշտ է արթնանալուց հետո չօգտագործել սմարթֆոնը, օրվա ընթացքում մարզվել և յուրաքանչյուր ժամը մեկ 5-10 րոպե ընդմիջումներ անել աշխատանքից։