Էրդողանը մեկնաբանել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Էրդողանը մեկնաբանել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև հաղորդակցման ուղիները բաց պահելու համար, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար»,- Ալբանիայից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը` պատասխանելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։

«Մեր գլխավոր երազանքը խաղաղ բանակցություններից հստակ արդյունք ստանալն է»,- ասել է Էրդողանը։